
Նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ի սահմաններում, “ՎԱԶ-21101” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երեւան ճանապարհի 18-րդ կմ-ին` Ծաղկունք գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 43-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: