ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

Երեկ բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողները կրկին դուրս էին եկել բողոքի ցույցի (մետրոյի «Բաղրամյան» կայարանի դիմաց), սակայն այս անգամ նրանց միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել հաշմանդամություն ունեցող ուսանողը ուսումնական հաստատություն ընդունվելիս:

Կարինե Վարդանյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշմանդամների միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն կրթությունն իրականացվում է ընդհանուր տիպի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ուսումնական հաստատություններում: Ընդունելության քննությունների ընթացքում հաշմանդամների եւ մյուս դիմորդների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգով: Քննությունները դրական գնահատականներով հանձնած հաշմանդամներն այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսհաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից: Քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամները եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում: Պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսհաստատություններ ընդունված 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների եւ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ուսուցման ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրանց թվից ցերեկային ուսուցման հաշմանդամներին, հերթական քննությունները եւ ստուգարքները դրական գնահատականներով հանձնելու դեպքում վճարվում է կրթաթոշակ՝ անկախ ստացվող նպաստից կամ թոշակից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ հաշմանդամություն ունեցող որոշ խմբերի հնարավորություն տրվում է հատուկ պայմաններով ընդունվել բուհեր, բայց կարծում ենք, որ այս խմբի ներկայացուցիչների համար անհրաժեշտ է բուհերում ստեղծել նաեւ տեխնիկական պայմաններ: Համաձայնեք, որ շատ դեպքերում նրանց ազատ տեղաշարժվելու խնդիրն անգամ լուծված չէ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես համատեղությամբ աշխատում եմ երկու ընկերություններում: Հիմա ուզում եմ հասկանալ, թե ո՞ր աշխատավայրից կարող եմ ստանալ ժամանակավոր անաշխատունակության նպաստ:

Լիաննա Մկրտչյան (32 տարեկան, մանկաբարձուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հնչեցրած հարցի պատասխանը սահմանված է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում եւ ՀՀ Կառավարության 14 հուլիսի 2011 թվականի N 1024-Ն որոշման հավելված 2-ի 18-րդ կետում, ըստ որոնց` համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի հիմնական աշխատավայրի գործատուն անաշխատունակության թերթիկի հիման վրա նշանակում է անաշխատունակության նպաստը, ինչպես նաեւ ստորագրությամբ հաստատում է (կնիքի առկայության դեպքում` կնքում է) աշխատողի ներկայացրած, սակայն դեռեւս չլրացված, անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, ինչը հիմք է հանդիսանում վարձու աշխատողի համատեղության աշխատավայրի գործատուի կողմից նպաստի նշանակման համար:
Այսինքն՝ եթե անձն աշխատում է նաեւ համատեղությամբ, ապա երկու տեղից էլ ստանում է անաշխատունակության նպաստը:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում ներկայացված տեղեկությունից պարզ է դառնում, որ Լ. Մկրտչյանը հանգիստ կարող է դիմել իր երկու աշխատավայրի գործատուներին եւ ստանալ իր ժամանակավոր անաշխատունակության նպաստները միաժամանակ:




Լրահոս