Սևանի նախկին քաղաքապետի որդին հրաժարվում է սպանության գործով ցուցմունք տալուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սեւանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին` Արթուր Ալեքսանյանը, որը ապրիլի 21-ին կալանավորվել էր սպանություն կատարելու կասկածանքով, մինչ օրս հրաժարվում է ցուցմունք տալուց:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Սեւանում սպանվել էր Կառլեն Մնեյանը: Կառլենի սպանության մեղադրանքով հետախուզում էր հայտարարվել Հմայակ Թադեւոսյանի եւ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի կինը՝ Ռուզաննա Դարբինյանն ասաց, որ անգամ հայտնաբերված չէ նախկին քաղաքապետի ընկերը. «Վստահ կարող եմ ասել, որ դեպքից անցել է մեկ ամիս, եւ մեզ ոչինչ հայտնի չէ, նախկին քաղաքապետի տղային կալանավորել են, բայց նա հրաժարվում է ցուցմունք տալ: Իսկ նրա ընկերոջը՝ Հմայակ Թադեւոսյանին, դեռ փնտրում են: Ի դեպ, տեղեկություններ տարածվեցին, թե նախկին քաղաքապետի որդին ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, սակայն Սեւանում բոլորը գիտեն, որ 6-րդ վարչությունն է նրան բռնել»:




Լրահոս