
Անհատ տաքսու վարորդներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել Երևանում՝ պահանջելով լուծել տաքսիների կայանատեղիների հարցը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց «Ավտովարորդների լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
«Նրանք տարիներ շարունակ կայանատեղիներում կանգնում եին, բայց հիմա, չգիտես ինչու, Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է, թե որ դուք իրավունք չունեք այդտեղ կանգնելու և տուգանային հրապարակ են տանում: Ճիշտ է` վարորդներն ընդդիմացել են վարորդական իրավունք ցույց տալ, քանի որ մշտապես նման հարցեր է լինում: Այդ մարդն էլ ասում է` 10 տարի է այդտեղ կանգնում եմ, հիմա ինչի՞ որոշեցիք, որ այդտեղ չպիտի կանգնեք», – նշեց նա:
Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոստիկանության հետ պայմանավորվել են համատեղ աշխատել տաքսիստներին ավտոկայանատեղիներ հատկացնելու ուղղությամբ: «Մեզ երեքշաբթի փոխոստիկանապետը ընդունելու է»: