Օդանավակայանը նոր խնդիրներ է առաջադրում. ԼՂՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ստեփանակերտի օդանավակայանից առաջին թռիչքի ուշացումն, Արցախի վարչապետ Արա Հարությունյանի խոսքով, ժամանակակից անվտանգության համակարգերին համապատասխան թռիչքների ապահովման հետ է կապված. գրում է karabakh-open .info-ն:
 
“Ի սկզբանե երկու տարբերակ կար՝ կաևմ ունենալ խորհրդային ժամանակների տիպի  օդանավակայան, որի աշխատանքը կախված է եղանակային պայմաններից, կաևմ  կառուցել ժամանակակից ավիացիայի պահանջներին համապատասխանող  ենթակառուցվածքներ եւ ժամանակակից անվտանգ սպասարկում:  Ընտրվել է երկրոդ ճանապարհը, որի յուրաքանչյուր փուլ նոր խնդիրներ է առաջադրում”,- ասել է Արա  Հարությունյանը` ներկայացնելով օդային կապի վերականգնման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:
 
Կայքը նշում է, որ դրանց մի մասը տեսանելի է` բարձրավոլտ էլեկտրագծերն են տեղափոխվել, հարակից բլուրներն են հարթեցվել, անվտանգ թռիչքուղի է կառուցվել` նաեւ հաշվի առնելով Ադրբեջանի թշնամական կեցվածքը:
 
“Թռիչքուղին կառուցվել է այնպես, որ  ինքնաթիռի խոցելիությունը Ադրբեջանի հակաօդայիններից զրոյական լինի, իսկ մեր հակաօդայիններն էլ առավելագույն պաշտպանություն ապահովեն”- նշել է վարչապետ Արա Հարությունյանը և հավելել, որ այժմ աշխատանքներ են տարվում միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգ ունենալու  ուղղությամբ, որոնք արդեն մանրուքներին են վերաբերում:




Լրահոս