
Բժիշկները երեք ամիս չեն կարողացել որոշել նորածնի սեռը՝ հազվադեպ գենետիկ հիվանդության պատճառով: Երեխան ով վերջերս է բոլորել 14 ամսականը, ծնվել է ժամկետից 15 շաբաթ շուտ: Ծննդից անմիջապես հետո երեխայի սիրտը դադարել էր բաբախել ու նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները մորը հայտնել էին, որ նա աղջիկ է ունեցել: Ուրախացած մայրն այդ մասին պատմել է ընտանիքի անդամներին, աղջկա համար գնել վարդագույն հագուստ, սակայն հետո բժիշկները հայտարարել էին, որ այնքան էլ վստահ չեն երեխայի սեռի հարցում, ու նշանակել էին հավելյալ թեսթեր: Ենթադրվում է, որ երեխան ծնվել է հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությամբ՝ մակերիկամների կեղևի բնածին հիպերպլազիայով: