
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի Կրոնշտադտ վարչական շրջան, մասնակցել Ցուսիմայի ծովամարտի 110-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն հարգանքի տուրք են մատուցել Ցուսիմայի ճակատամարտում զոհված նավաստիների հիշատակին:
Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ 1905 թվականին տեղի ունեցած Ցուսիմայի ծովամարտը ռուսական նավատորմի համար ճակատագրական եղավ: Ներկաներին ուղղված իր խոսքում Սանկտ Պետերբուգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն նկատել է, որ թեև սա ռուսական նավատորմի ողբերգական, սակայն միևնույն ժամանակ նաև ամենահերոսական էջերից մեկն է:
Նա համոզմունք է հայտնել, որ նավաստիների նոր սերունդը, խոնարհումով հիշելով իր հերոսներին, կշարունակի բարձր պահել ռուսական նավատորմի պատիվը: