
Մայիսի 22-ին, ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Վերին շրթունքի սալջարդ վերք, վերին ատամնաշարի վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987 թ. ծնված Սամվել Ա.-ն:
Վերջինիս գործընկերը ոստիկաններին հայտնել է, որ «BMW X-5» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ վարորդը կարծելով, թե լիցքավորումն ավարտվել է, վարել է մեքենան, ինչի հետևանքով լցակայանի աշխատակից Սամվել Ա.-ն վայր է ընկել և ծնոտը խփելով գետին՝ ստացել նշված վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: