Փոխնախարարը գազի գնի թանկացման մասին տեղեկություն չունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը գազի սակագների փոփոխության մասով նոր տեղեկություն չունի:
“Այս պահին նոր տեղեկատվություն չունեմ՝ ի հավելում նախարարի կողմից հնչեցված տեղեկատվությանը, թե գազի գնի հետ կապված բանակցությունները շարունակվում են”,- այսօր”Բյուջեի 2013″ նախագծի քննարկման ժամանակ ասաց նա՝ ի պատասխան ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցի, թե նախատեսվո՞ւմ է գազի գնի բարձրացում:
Ըստ նրա՝ սահմանամերձ շրջաններում գազիֆիկացումը, որի համար գումարներ են հատկացվում, ի տարբերություն Բագրատյանի համոզման, չեն կարող լրացուցիչ բեռ դառնալ գազի թանկացման դեպքում:
“Գազիֆիկացման հետ կապված խնդիրը և՛ տնտեսական, և՛ սոցիալական բաղադրիչ է, այսօր էլ կարևոր ենք համարում սահմանամերձ բնակավայրերի գազիֆիկացման ծրագրերը, որոնք շարունակվում են գրանտային միջոցների հաշվին”,- ասաց նա:
Արա Սիմոնյանը համաձայնվեց, որ գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում կարելի է ակնկալել սպառման կառուցվածքի փոփոխություն:
“Այս պահին կարող եմ ասել, որ դա իրականացվել է հաշվարկված գազիֆիկացման առումով և այս պահին սահմանամերձ բնակավայրերում իրականացվում է սոցիալական խնդիրներ լուծելու համար”,- ասաց նա:




Լրահոս