Հունաստանում այսօր 48-ժամյա գործադուլ են հայտարարել` ընդդեմ պետական ծախսերի կրճատման: Դադարեցվում է տրանսպորտի, այդ թվում ավտոբուսների, գնացքների աշխատանքը, հետաձգվում են մեծ թվով թռիչքներ: Փակվելու են պետական հիմնարկները, բանկերը, դպրոցները, հիվանդանոցներն աշխատելու են արտակարգ ռեժիմով: Ավելի վաղ հունական կառավարությունը խորհրդարանին էր ներկայացրել տնտեսական նոր խստացումների փաթեթը, որը նախատեսում է 13.5 միլիարդ եվրոյի բյուջետային ծախսերի եւ հարկային արտոնությունների կրճատում:
Փաթեթի քվեարկությունը նախատեսվում է վաղը: