
Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի 2 օրից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արա Սիմոնյանը: Շինարարության սկզբի վերաբերյալ սկզբունքային համաձայնություն ձեռք է բերվել հոկտեմբերի 22-25-ին՝ Երեւանում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ընթացքում: Նշենք, որ Արաքս գետի վրա պետք է կառուցվի 2 ՀԷԿ-ից բաղկացած կասկադ, որից մեկը կպատկանի Հայաստանին (Մեղրիի ՀԷԿ-ը), մյուսը՝ Իրանին (Ղարաչինարի ՀԷԿ-ը):