Մայքլ Ջեքսոնի վերջին տունը վաճառվել է 18 մլն դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լոս Անջելեսի Հոլմբի-Հիլզ էլիտար շրջանում գտնվող դղյակը, որտեղ 2009թ. ամռանը վախճանվեց Մայքլ Ջեքսոնը, վաճառվել է 18,1 մլն դոլարով: 
The Huffington Post-ի տվյալով՝ տան գնորդը Cerberus Capital Management ընկերության գործադիր տնօրեն Սթիվեն Մայերն է: Որպես տան վաճառող հանդես են եկել Ed Hardy բրենդի հագուստի արտադրության գործադիր տնօրեն Հյուբերտ Գեսն ու նրա կինը: Նրանք դղյակը 2004թ. ձեռք էին բերել 18,5 մլն դոլարով: 
Եռահարկ, շուրջ 1600 քմ ընդհանուր մակերեսով առանձնատունը կառուցվել է 2002թ. ֆրանսիական առանձնատան ոճով: Տունն ունի 7 ննջարան, 13 լոգարան, 2 հյուրասրահ, խոհանոց, գրադարան, կինոսրահ, մարզասրահ` սփայով, մի քանի սենյակ ու ստուդիա: Ունի նաև վերելակ, գինու մառան, 12 բուխարի, 7 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ: 




Լրահոս