
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղում գտնվող ջրատարում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները, “կանալում” հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիակը գլխատված է: Արտաշատի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ ոստիկանությունը փորձում է պարզել դիակի ինքնությունը: