ՆԱԽԱՐԱՐԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Է ԹԱՔՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի, այո՛, վիրահատական, որովհետեւ կոռուպցիայի դեմ կոնսերվատիվ բուժումն օգուտ չի տալիս»,-երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այսպիսի խրոխտ հայտարարություն է արել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ ավելացնելով, որ ինքը գիտի կոռումպացված պաշտոնյայի անուն, բայց չի ասում. «Գիտեմ, անուն չեմ տա»: Իհարկե, յուրաքանչյուր մարդ ՀՀ Սահմանադրությամբ իրավունք ունի կարծիք արտահայտել: Բայց երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան որեւէ բան է խոսում, նա պետք է գիտակցի իր կարգավիճակի լրջությունը եւ հաշվետու լինի արտասանած ամեն բառի համար: Տվյալ դեպքում ՀՀԿ-ական նախարարը (ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ Դերոն) հավանաբար մոռացել է ՀՀ քրեական օրենսգրքի 278-րդ հոդվածի մասին: Մեկ անգամ էլ նրա համար մեջբերենք ՀՀ քր. օր.-ի հետեւյալ դրույթը. «Պաշտոնական դիրքը չարաշահելու եղանակով տեղեկություններ թաքցնելը կամ աղավաղելը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով»: Հետաքրքիր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կզբաղվի՞ նախարարով, թե՞ կոռուպցիայով զբաղվելուց զատ, այլ առավել կարեւոր գործեր կան:




Լրահոս