ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում մայիսի 24-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայիսի 28-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում մայիսի 24-27-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Մայիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: