«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանն ու նրա կինը՝ Տատյանա Չադենկովան, պետք է ամուսնալուծվեին Արմենի «ինքնասպանության» հաջորդ օրը: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Տ. Չադենկովայի փաստաբան Վահան Հայրապետյանը: Նրա խոսքով՝ ամուսնալուծության փաստի արձանագրումը պետք է տեղի ունենար 2011-ի հոկտեմբերի 17-ին Դուբայում: Այդ ժամանակ Տատյանան Դուբայում է եղել, իսկ Ա. Պետրոսյանի փոխարեն համապատասխան մարմին պետք է գնար նրա ներկայացուցիչը: Սակայն ամուսնալուծությունն իրավաբանական ձեւակերպում այդպես էլ չի ստացել: Սա կարեւոր հանգամանք է, որը կարող է երկակի մեկնաբանվել. կա՛մ Արմենը հոգեպես այնքան ճնշված է եղել ամուսնալուծվելու մտքից, որ «ինքնասպան» է եղել, կա՛մ նրան ինչ-որ մեկն է «օգնել» ինքնասպան լինել, քանի որ Տատյանան կարող էր զրկվել Արմենի սեփականության առյուծի բաժնից:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ