ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում մենաշնորհային դիրք է զբաղեցրել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ նա Իրանում հիմնել է գազաբաշխիչ աշտարակների հայկական արտադրական ձեռնարկություն: Լուրը մեզ հետ հեռախոսազրույցում չհերքեց նաեւ ինքը՝ Թովմասյանը: Ավելին, հավելեց. «Պարսիկները զարմացել էին, որ հայը իրենց ոչ թե մետաղի ջարդոն կամ թափոն է առաջարկում, այլ պատրաստի արտադրանք»: Նշենք, որ գազալցակայանի եկամուտներն անմիջապես հաշվող այդ աշտարակների արտադրությամբ զբաղվողներն այս գործը Հայաստանում արդյունավետ չեն համարում: Տեղական փոքր շուկան, պահանջարկի բացակայությունն ու հարկային քաղաքականությունն անիմաստ են դարձնում բիզնեսի այդ տեսակը: Ստացվում է, որ անգամ Իրանում բիզնեսով զբաղվելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում: Հավելենք, որ Իրանի նախագահի նստավայր այցելելուց հետո Ռ. Թովմասյանի ձեռնարկությունը 16 տարով ազատվել է հարկերից:




Լրահոս