
Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցի միջոցառումները, որոնք հեռարձակվել են աշխարհի հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից, հասու են դարձել 1 միլիարդ 250 միլիոն մարդու:
«Մարդիկ, ովքեր չգիտեին Հայաստանի տեղը, ծանոթ չէին ցեղասպանության թեմային, այսօր գրում են, զանգում, էլեկտրոնային փոստով են կապվում, և շնորհակալություն են հայտնում իրազեկման աստիճանը բարձրացնելու, ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի գործում փոքր Հայաստանի մեծ ներդրման համար»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը Բյուրականում միջոցառումների կամավորներին շնորհակալագրեր հանձնելու արարողության ժամանակ:
Նա 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ կամավորական աշխատանքներ կատարած երիտասարդներին հայտնեց, որ դա նաև նրանց աշխատանքի արդյունքն է: