Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:2 հաշվով հաղթեց Բրեմենի «Վերդեր»-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին և 42-րդ րոպեին խփեց տանտերերի երրորդ գոլը:
Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Բորուսիա Դ.» – «Վերդեր»՝ 3:2
Շինջի Կագավա, 15, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 17, Հենրիխ Մխիթարյան, 42 – Լևին Օզտունալի, 26, Թեոդոր Գաբրե Սելասիե, 85