Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն` միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները կարող են ճանաչվել «ոչ ցանկալի»: Այս մասին նշված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:
«Օտարերկրյա կամ միջազգային հասարակական կազամակերպությունների գործունեությունը, որը կարող է վտանգ սպառնալ ՌԴ սահմանադրական հիմունքներին, երկրի անվտանգությանը, կարող է դառնալ ՌԴ տարածքում անցանկալի»,- ասված է հրապարակված փաստաթղթի մեջ:
Համաձայն փաստաթղթի՝ անցանկալի կազմակերպություններին կարգելվի աշխատել ՌԴ-ում, կառուցվածքային ստորաբաժանումները կփակվեն և ինֆորմացիոն նյութերի տարածումը կարգելվի:
Ըստ հիշյալ օրենքի՝ անցանկալի կազմակերպությունների վերաբերյալ որոշումը կարող է ընդունել Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը՝ համաձայնեցնելով ՌԴ ԱԳՆ-ի հետ: