ԴՐՍԵՎՈՐՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերականգնված parliamentmonitoring.am կայքի թարմացված տարբերակի տվյալներով՝ 5-րդ գումարման խորհրդարանում ամենաշատ ելույթ ունեցած պատգամավորներն են. ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը եւ ՀԱԿ-ից՝ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը: Նրանք ունեցել են 7-ական ելույթներ: Կայքում տեղադրված են նաեւ ամենաշատը բացակայած եւ ամենաշատը «կողմ» քվեարկած պատգամավորների տվյալները: Ամենաշատը «կողմ» քվեարկել են ՀՀԿ (Առաքել Մովսիսյանն ու Արտակ Սարգսյանը) եւ ՕԵԿ խմբակցություններից (Հովհաննես Մարգարյանը)` 28-ական «կողմ»։ Իսկ ամենից շատ բացակայած պատգամավորների առաջին հորիզոնականը զբաղեցնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 28 բացակայություն։ Հաջորդում են նրա խնամի ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը՝ 22 եւ ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը՝ 21 բացակայություններով:




Լրահոս