ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ինչ ունեցել ենք, միշտ էլ բաժանել ենք մեր կուսակցականներին, ու դա ընտրությունների հետ կապ չունի, դա մեր ներքին խնդիրն է: Հիմա դեկտեմբերին՝ Նոր տարվա նախօրյակին էլ ենք բաժանելու»:

Հովհաննես Մարգարյան «Ազդակ»

Շատ մարդասիրական կուսակցություն դուրս եկավ «Օրինաց երկիր»-ը. «ինչ ունեն»՝ բաժանում են: Հետաքրքիր է՝ ինչու Արթուր Բաղդասարյանին պատկանող բիզնեսների մասնաբաժինը կամ նրան սպասարկող շքեղ ավտոմեքենաներից որեւէ մեկը հրապարակավ չեն նվիրաբերում շարքային կուսակցականներին: Ամեն դեպքում, էլի շնորհակալություն պետք է հայտնել ՕԵԿ-ին, որ նախապես հայ հասարակությանը նախապատրաստում է սպասվելիք ժամկետանց մուրաբաների բաժանելու գործընթացին: Այսօրվանից պետք է մարդիկ շտապեն պոլիկլինիկաներ՝ հնարավոր թունավորման դեմ բուժումների ամբողջական կուրսն ընդունելու համար:




Լրահոս