
«Իհարկե, ես չեմ էլ տեսնում որեւէ այլ լուրջ կոնկուրենտ այսօր Սերժ Սարգսյանին: Դա իմ անձնական կարծիքն է. ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, ոչ մեկի այգին քար չեմ գցում, բայց չեմ էլ տեսնում»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնհայտորեն ամեն ինչ անում է, որպեսզի Սերժ Սարգսյանին ապացուցի իր հավատարմությունը: Նույնիսկ այն աստիճան, որ պատրաստակամություն է հայտնում գնալ անցնել հարազատ խնամու վրայով: Ինչպե՞ս բացատրենք. հասարակության զգալի մասը Սերժ Սարգսյանին արժանի մրցակից է համարում Գագիկ Ծառուկյանին: Բայց ահա Հովիկ Աբրահամյանը Սարգսյանին «կոնկուրենտ» չի տեսնում: Բայց սա դեռ ամբողջը չէ. որպեսզի քաղաքավարի երեւա, Աբրահամյանը դերբայական դարձվածն է խմբագրել. «բոստանը քար գցել» արտահայտությունը դարձրել է «այգին քար գցել»: