Հայաստանում նշում են Հոգեգալուստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նշում են Հոգեգալուստը (Պենտեկոստե)։ Տոնվում է Զատկից 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան՝ տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը)։

Հոգեգալուստը Մովսես մարգարեին Աստծո «տաս պատվիրանների» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է։

Պահպանելով հին տոնը՝ եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն իբր Սուրբ Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական օրենքով»։ Հոգեգալուստը յուրովի նվիրված է նաեւ Սուրբ երրորդության (Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի պաշտամունքին)։

Ներսես Դ Կլայեցի (Շնորհալի) կաթողիկոսի (1166—73թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ։




Լրահոս