
«Արհեստական կուսաթաղանթի թեման ժամանակավրեպ է, քանի որ 1,5 տարի առաջ Հայաստանում կար արհեստական կուսաթաղանթի վաճառք իրականացնող խանութ, բայց վաճառք չլինելու պատճառով այն փակվեց»:
Վերջապես այս տհաճ թեմայի շրջանակներում մի հուսադրող հայտարարություն արվեց: Թեեւ էլի չենք հավատում, որ խանութ է եղել: Բայց ընդհանրապես, այս կուսաթաղանթների թեման ինչո՞ւ սկսեց այդքան շատ շրջանառվել. կարծում ենք՝ 2 պատճառով. նախ՝ որպեսզի հասարակությունը սոցիալական այս ծանր վիճակում շեղվի կարեւոր թեմաներից, երկրորդ՝ արժեզրկվի այդ գաղափարը, եւ նոր սերունդն ավելի սանձարձակ ու անբարոյական բարքերը համարի նորմալ երեւույթ: Երրորդ տարբերակ չկա, կարծում ենք՝ չկա նաեւ մի մարդ, որ հավատաց, թե նման բան է ներկրվել, քանի որ այդպիսի առարկա պարզապես չը-կա: