Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի վերգետնյա անցումից ամրացված գովազդային վահանակը թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գովազդային վահանակի պաստառն ընկել է Դ. Ա.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 20 TO 480 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակի պաստառը: