ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լույս է տեսել գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի «Ագրոլրատու» թերթի 2012թ. 27-րդ (1983) համարը:  Տասնօրյակը  մեկը  հրատարակվող  8-էջանոց  թերթի  վերջին համարում 12 տեղ զետեղված են գյուղնախարար Սերգո Կարապետյանի մեծադիր լուսանկարները: Թերթը հիմնականում նվիրված է գյուղնախարարի հանդիպումներին եւ նրա մասնակցությամբ անցկացված միջոցառումներին. Ս. Կարապետյանն  ընդունել է ՀՀ-ում  Արգենտինայի դեսպանին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին, Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի»  գյուղական զարգացման մասնագետին եւ ՀԲ հայաստանյան գրասենյակի պատասխանատուին, կայացել  է  հայ  ֆերմերների հերթական համաժողովը եւ այլն: Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության ամենախոցելի ոլորտներից  է, սակայն թերթում արծարծված չեն հայ ֆերմերներին հուզող խնդիրները՝ պարարտանյութերի, թունաքիմիկատների պակասը, դրանց որակն ու թանկությունը, անասունների ու բույսերի զանազան հիվանդություններ, ոռոգման ջրի, որակյալ սերմացուի եւ տոհմային անասնապահության, գյուղատնտեսական էժան վարկերի, բերքի իրացման եւ այլ հիմնահարցեր: Այնպիսի տպավորություն է, թե այդ թերթը ոչ թե գյուղատնտեսության, այլ գյուղնախարարի մասին է:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս