Չնայած, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը համարվում են ժամանակակից աշխարհի ամենահայտնի զույգերից մեկը, սակայն վերլուծաբանները կարծում են, որ ռեալթի-շոուների աստղի հետ ամուսնության պատճառով ռեփերի վարկանիշը բավականին անկում է ապրել,- գրում է The Warp պարբերականը:
Մինչև Քիմի հետ ամուսնությունը Քանյեն հայտնի էր իր ստեղծագործություններով և սկանդալային քայլերով, իսկ հիմա մամուլում հիմնականում քննարկվում են նրա և կնոջ հարաբերությունները, ոչ թե երգերն ու տեսահոլովակները:
Քանյեի երկրպագուները մինչև այսօր չեն կարողանում հասկանալ, թե ինչպես նա կարող էր ամուսնանալ Քիմի հետ,- նշում է Yahoo! Music-ի մենեջեր Լինդսի Պարկերը:
Վերլուծաբանի կարծիքով՝ Քանյեի վարկանիշի վրա ազդում է նաև Քարդաշյան-Ջեններ ընտանիքի հեղինակությունը: