ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմա կարծես երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի աստղային ժամն է: Նա անընդհատ շրջագայությունների մեջ է, եւ ըստ վերջերս շրջանառվող լուրերի` այս պահին հայկական շոու բիզնեսի ամենավարձատրվող երիտասարդ ներկայացուցիչներից մեկն է համարվում: Ահա դրա վառ ապացույցը. Լիլիթ Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում երկրպագուներին տեղեկացրել է, որ մեկնում է համերգային շրջագայության եւ նշել, որ նոյեմբերին մի շարք համերգներ կունենա Սամարայում, Վլադիմիրում, Յարոսլավլում, Իվանովում, Վոլոգդայում, Ռյազանում, Վոլգոգրադում, Տագանրոգում, Նովոռոսիյսկում: Երգչուհին նաեւ հավելել է, որ կփորձի երկրպագուների հետ միշտ կապի մեջ մնալ ու հաճախակի կիսվել նրանց հետ տեղեկություններով:




Լրահոս