ՎԱՏԻԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավոր է` Վատիկանը սահմանափակի զբոսաշրջիկների մուտքը Սիքստինյան կապելլա:  Վատիկանի թանգարանների տնօրենի փոխանցմամբ՝ խոնավությունն ու փոշին վնասում են կապելլայում գտնվող արվեստի բացառիկ գործերը: Տնօրենը նաեւ հավելել է, որ շատ զբոսաշրջիկներ անտեսում են արգելքներն ու լուսանկարում որմնանկարները, պատահել են նաեւ դեպքեր, երբ ոչ սթափ վիճակում նրանք փորձել են դիպչել արվեստի նմուշներին: Սիքստինյան կապելլան մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ.  օրական այնտեղ է այցելում մոտ 20 հազար մարդ:




Լրահոս