Սեյրան Օհանյանը այցելել է կենտրոնական հոսպիատալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ: Նրան ուղեկցել են ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը և բուժ վարչության պետ գնդապետ Կ.Խաչատրյանը:

Նախարար Սեյրան Օհանյանը նախ այցելել է հիվանդ զինծառայողներին, մանրամասն ծանոթացել նրանց առողջական վիճակին, հանդիպել և զրուցել նրանցից շատերի ծնողների հետ: Այնուհետև նախարարը բժիշկների հետ առանձին խորհրդակցություն է անցկացրել, տվել համապատասխան հանձնարարականներ:

Իսկ վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգևատրել է զինծառայողների կյանքի փրկության և բուժման հարցերում առավել աչքի ընկած մի քանի բժիշկների: 11061281_859026120799664_5905831242926974394_n

11246853_859026110799665_1785350083062647181_n

11377202_859026117466331_7903529407372485103_n




Լրահոս