ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ այն վարորդները, որոնք երեք տարվա ընթացքում որեւէ ավտովթարի չեն ենթարկվում եւ չեն օգտվում ԱՊՊԱ-ի ծառայություններից, ապա երրորդ տարում նրանց ինչ-որ զեղչեր են անում: Այսինքն՝ այդ վարորդներն օգտվում են տվյալ ապահովագրության տրամադրած զեղչից: Իրականում կա՞ նման օրենք, եւ եթե այո, ապա քանի՞ տոկոս զեղչի մասին է խոսքը:

Գագիկ Հովհաննիսյան (44 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2013 թվականի հունվարի մեկից գործելու է «բոնուս-մալուս» համակարգը, որն օրինապահ վարորդների համար ենթադրելու է զեղչեր, իսկ կարգազանց վարորդներից բնականաբար ավելի բարձր գումար է գանձելու: Ինչ վերաբերում է սակագների հետ կապված հարցին, ապա ասեմ, որ դա ավտոապահովագրական բյուրոն է որոշում, եւ մենք գործում ենք բյուրոյի օրենքներով: Կարծում եմ՝ դեկտեմբերի վերջին արդեն պարզ կլինի, թե ինչ զեղչային համակարգ կգործի, բայց դրա մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա: Ընդհանուր առմամբ «բոնուս-մալուս» համակարգի կիրառման նպատակն այն է, որ օրինապահ վարորդները զեղչերից օգտվեն: Իսկ կարգազանցները, եթե վթարներ ունենան իրենց ապահովագրական պատմության մեջ, ապա դրա հետեւանքով ավելի մեծ տոկոսներ կվճարեն:

«Նաիրի ինշուրանս» ավտոապահովագրական
ընկերության աշխատակցուհի Մերի Ամիրաղյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատելով մեր փողոցներում երթեւեկության անմխիթար վիճակից՝ դժվար չէ հասկանալ, որ ապահովագրական ընկերություններն ավելի շատ տոկոսներ կգանձեն, քան կտրամադրեն օրինապահ վարորդներին: Վստահ կարելի է ասել, որ սա էլ քաղաքացիների գրպանները «մաքրելու» լրացուցիչ միջոց է:




Լրահոս