
Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Վերդերի» դեմ խաղում Մխիթարյանի խփած գոլի շնորհիվ Դորտմունդի «Բորուսիան» կարողացավ հաղթանակ տոնել: Այդ կապակցությամբ ֆուտբոլիստը իր մեկնաբանությունն է թողել «Բորուսիայի» պաշտոնական կայքում՝ նշելով, որ իսկապես գոհ է իրենց ցուցաբերած խաղից:
«Մրցափուլի մի շրջանում վատ խաղ էի ցուցաբերում: Սակայն հավատալով ուժերիս և շարունակելով աշխատել՝ այժմ նկատում եմ արդյունքները»,- ասում է Մխիթարյանը: