
Հայաստանի քաղաքացին, իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկել 4 ադրբեջացու: Այդ մասին հաղորդում է Haqqin.az-ը՝ հղում անելով վրացական լրատվամիջոցներին: Դեպքը տեղի է ունեցել Սադախլո գյուղի շրջակայքում:
Ապա, կորցնելով մեքենայի կառավարում, Բագրատաշեն սահմանամերձ գյուղի բնակիչ Նարեկ Եսոյանը բախվել է BMW մակնիշի մեքենային, որի ղեկին գտնվում էր Սադախլոյի բնակիչ Էմիլ Իլյասովը:
Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի մեղավորը կալանավորվել է: Նախնական տեղեկություններով՝ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ: