
Գոմեշի մսի պատմությունը չեզրափակված` արդեն արջերի պատմությունն է մեջտեղ գալիս: Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։
“”Ժողովուրդ”-ը պաշտոնական խողովակներից պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող եւ այդ համակարգից հավանաբար հագուստի եւ այլնի պատվեր ընդունող “Զինառ” ՓԲԸ-ն նաեւ արջապահությամբ կամ արջաբուծությամբ է զբաղվում:
Թե ինչ նպատակով է այդ ծանր գործը ստանձնել Սեյրան Երանոսյանի ղեկավարած “Զինառ”-ը, դժվար է ասել, բայց պարզվում է` “Սարգա-Սար” ընկերությանն արջերի բներ են սարքել տվել, որ այդ գիշատիչ կենդանիները վնաս չպատճառեն շրջապատի բնակչությանը: Արդյունքում` արջերը շահել են, “Սարգա-Սար”-ը`մնացել անփող ու “Զինառ”-ի հետ միասին հայտնվել դատարանում”,- գրում է “Ժողովուրդը”: