Ժողովուրդ. Նոր Նորքի ոստիկանապետը հանցագործություն թաքցնելու սովորություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2009-ի մարտին Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնից հեռացված Արթուր Մեհրաբյանը, որը նշանակվել էր Արաբկիրի, վերջերս էլ՝ Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, հանցագործություն թաքցնելու սովորություն ունի:
“Ժողովուրդ”-ը հիշեցնում է, որ դեռ 2008-ի դեկտեմբերին “Մոխիտոե կարաոկ”-բարում դանակահարություն էր եղել, որի հետքերով գնալիս կասկածյալներից մեկին՝ Արաբկիրի դատախազի որդուն, Մեհրաբյանի հրամանով ոստիկանները “չէին նկատել”: Այս պատճառով նա ազատվեց աշխատանքից: Ու ժամանակին Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարեց, որ Ա. Մեհրաբյանը թույլ է տվել “վրիպում”:
Եվ ահա 4 տարի անց նույն Մեհրաբյանը, աշխատելով արդեն Արաբկիրի ոստիկանությունում, դարձյալ հանցագործություններ է թաքցրել: Նրանով զբաղվում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը: “Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչու նա կրկին ոստիկանապետ նշանակվեց, անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը պարզաբանեց. “Քննությունն ավարտվել է, գործն ուղարկել ենք հատուկ քննչական ծառայություն: Մնացածը ՀՔԾ-ն կորոշի՝ մեղավոր է, թե ոչ”:




Լրահոս