ՀԺ. Ընտրություններին մասնակցող 4 թեկնածուներից 2-ը շտաբ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կիրակի օրվանից մեկնարկել է թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թափուր մանդատի համար ընտրության քարոզարշավը: Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը եղել է այս ԸՏ-ում, որն ընդգրկում է Երևանի Նոր-Նորք և Ավան համայնքները: Պարզվել է, որ ընտրություններին մասնակցող 4 թեկնածուներից 2-ը՝ ՀԱԿ-ից Արմենակ Դովլաթյանը և ՀԺԿ-ից Էդուարդ Պետրոսյանը շտաբ չունեն, իսկ “Ժառանգությունից” Ստյոպա Սաֆարյանը 1,5 շտաբ ունի: Տարոն Մարգարյանի աներորդի՝ ՀՀԿ-ից Ռոբերտ Սարգսյանն ունի 35 հատ շտաբ:




Լրահոս