
Ըստ Աժ-ում շրջող լուրերի, “Ժառանգություն” խմբակցությունը մտադիր է միջխորհրդարանական խմբերից և հանձնաժողովներից հետ կանչել նույն խմբակցության պատգամավորներ` “Ագատ դեմոկրատների” նախագահ Խաչատուր Քոքոբելյանին և ԱԴ անդամ Ալեքսանդր Արզումանյանին:
Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակիցը “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրել է` կարո՞ղ է նման բան լինել, նա պատասխանել է. “Այո, կարող է լինել այդպիսի բան, բայց ավելի ստույգ այդ հարցին կպատասխանենք շաբաթվա վերջում”: ԱԴ-ից ոչ ոք չի ցանկացել այս առնչությամբ որևէ բան ասել: