
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Ռադամել Ֆալկաոն վերադառնում է «Մոնակո»: Նշենք, որ նրան է պատկանում Կոլումբիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերային իրավունքը:
Անգլիայի ավարտված առաջնությունում Ֆալկաոն 26 խաղում դարձավ 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում հանդես էր գալիս վարձակալությամբ: Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք սուպերակումբներ: