
Մայիսի 25-ին, ժամը 02.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Այգեձոր փողոցի թիվ 46/1 տան լոգարանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.35-ին, մարվել՝ 03.02-ին: Ա. Խ.-ին պատկանող տան լոգարանում այրվել է կախովի առաստաղը (5 քմ), էլ.լարեր (8 գմ) և ջրի բաք: