Օբաման կրկին նախագահ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հավաքում է 274 քվե, որոնք անհրաժեշտ են ընտրություններում հաղթելու համար: Այդ մասին հայտնում է CNN-ը, որը ձայների սեփական հաշվարկն է կատարում:  Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Օբաման Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել ընտրողներին. “Դա տեղի է ունեցել ձեր շնորհիվ: Շնորհակալություն”, – գրել է Օբաման: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հաղթում է այն թեկնածուն, ով հավաքում է 538 պատվիրակից նվազագույնը 270-ի ձայնը։ Ընտրություններն անցկացվում են “հաղթողը ստանում է ամեն ինչ” համակարգով, երբ թեկնածուն, ով հավաքում է նահանգում ընտրողների մեծամասնության ձայները, ստանում է նաև տվյալ նահանգի պատվիրակների բոլոր քվեները։Պաշտոնապես վերջնական արդյունքները հրապարակվում են նահանգների ընտրական հանձնաժողովներում  բոլոր քվեաթերթիկների հաշվարկից եւ նահանգի կառավարության պետքարտուղարի կողմից այդ տվյալներն ստուգվելուց հետո: 




Լրահոս