
Նոյեմբերի 7-ի գիշերը Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի ԶՈՒ Միացյալ շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և ՊՆ 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան: Քալանդաձեն գիշերը կանչվել է Պաշտպանության նախարարություն: Գերատեսչության շենքում նրան ձերբակալել են: “Ռուսթավի 2” հեռուտաընկերությունը հաղորդում է, որ ձերբակալությունը իրականացվել է Պաշտպանության նոր նախարար Թեա Ցուլուկիանիի կարգադրությամբ և գլխավոր դատախազ Արչիլ Քբիլաշվիլիի իմացությամբ: Շտաբի պետն ու 4-րդ բրիգադի հրամանատարը ձերբակալվել են Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի հարցաքննությունից հետո: Ախալայան նույնպես կալանքի տակ է վերցվել իր իրավասությունների չարաշահման մեղադրանքով: