Armlur.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրված Հովհաննես Ղազարյանը («Գազի Հովոն») ինքնաբացարկ է հայտնել: Նշենք, որ ինքնաբացարկ հայտնելու լուրերը տարածվել էին դեռևս օրեր առաջ, իսկ այսօր արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրացուցակում նրա անվան դիմաց գրանցել է , որ վերջինս ինքնաբացարկ է հայտնել:
Ստացվում է, որ հունիսի 7-ին Արտաշատի քաղաքապետի ընտրություններում մնացել է մեկ թեկնածու՝ վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Ավելի վաղ թեկնածուներից Գարեգին Համբարձումյանը հետ էր վերցրել փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ Գազի Հովոն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր իր` այդպես վարվելու պատճառները և հավելել, թե կարծում է, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ քաղաքապետ կլինի: