5.6 բալ հզորությամբ երկրաշարժ է այսօր գրանցվել Տոկիոյում, փոխանցում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրի իշխանությունները նախ զգուշացրել են ցունամիի վտանգի մասին, այնուհետև չեղյալ են հայտարարել այդ հայտարարությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Սայտամա նահանգում՝ Տոկիոյից հյուսիս, երկրաշարժի օջախը գտնվել է 50 կմ խորության վրա, հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը: Երկրաշարժի պատճառով դադարեցվել է Տոկիոյի մետրոյի երթևեկությունը: