
Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում:
«Sky Sports»-ը հայտնում է, որ 36-ամյա ֆուտբոլիստը ներկայումս բանակցություններ է վարում «Նյու Յորք Սիթի»-ի հետ: Ավելի վաղ տեղեկություններ կային նաև, որ Պիռլոն դիտարկում է քաթարական «Ալ-Ջաիշ» տեղափոխվելու տարբերակը: