Հովիկ Աբրահամյանը չներկայացրեց բյուջեի կատարողականը. նա կեսից հեռացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց  «2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը:

Նա նշեց, որ 2014թ. առաջին երեք եռամսյակներին տնտեսական աճը կազմել է 5,3%, սակայն տարեվերջին տեմպն էապես դանդաղել է և տարեկան աճը կազմել է 3,4%: Ա. Ջանջուղյանը տեղեկացրեց, որ այդ ամենը եղել է արտաքին պահանջարկի տեմպերի դանդաղեցման, փոխարժեքի արժեզրկման, Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների կրճատման ազդեցությամբ:

Նշենք որ քննարկմանը ներկա էր նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն  նա չներկայացրեց բյուջեի կատարողականը: Նկատենք, որ անցյալ տարի նա ևս անձամբ չէր ներկայացրել կատարողականը, սակայն պատճառաբանել էր, թե նոր է նշանակվել վարչապետ ու ամբողջապես չի կարող ներկայացնել ու պաասխանել հարցերի: Նրա նշանակումից անցել է մեկ տարի, սակայն այսօր վարչապետը կրկին չներկայացրեց կատարողականը:




Լրահոս