
ՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոմնին, ընդունելով իր պարտությունը նոյեմբերի 6-ի ընտրություններում, շնորհավորել է գործող նախագահ Բարաք Օբամային հաղթանակի առթիվ։
“Ես հենց նոր զանգեցի Բարաք Օբամային, որպեսզի շնորհավորեմ նրան հաղթանակի առթիվ,-ասել է Ռոմնին Բոստոնի իր շտաբում ելույթի ժամանակ։ “Երկիրն ընտրել է այլ առաջնորդի, և ես ու կինս Ձեզ հետ միասին կաղոթենք նրա և մեր հզոր երկրի համար”,-եզրափակել է նա։ Հիշեցնենք, որ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Օբաման հավաքել է Ընտրիչների կոլեգիայի 303 ձայն, մինչդեռ Ռոմնին ստացել է 203 ձայն: