Իրաքցի վանականը իսլամիստներից փրկել է հայերեն հնագույն ձեռագրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրում է The Daily Star-ը, իրաքցի վանական Նաջիբ Միխայելը կարողացել է «Իսլամական պետության» զինյալներից փրկել քրիստոնեական հնագույն ձեռագրեր, որոնց մեջ եղել են նաև հայերենով ձեռագրեր:

Երբ «Իսլամական պետություն»-ը գրավել է Սիրիայի Պալմիրա հնագույն քաղաքը, մտավախություններ են առաջացել, որ քաղաքի գրավմանը կհետևեն ավերածություններ: Միխայելը պատմել է APF-ին, որ նա դրանից հետո սկսել է մտածել Իրաքում 2000 տարվա հնությամբ քրիստոնեական ժառանգությունը փրկելու մասին:

«Նախկինում Մոսուլի Դոմինիկյան գրադարանում, իսկ այնուհետև Քարաքոշում պահպանված ձեռագրերը փրկելը հրամայական էր, անհրաժեշտ էր կանխել ոչ մուսուլմանական մշակույթի սիստեմատիկ ավերածությունը»,- Միխայելը պատմել է AFP-ին:

Իրաքցի վանականի ջանքերով փրկված ու պահպանված հնագույն ձեռագրերում կան քրիստոնեական ու մահմեդական փաստաթղթեր, երաժշտության եւ գրականության մասին հայերեն, արամերեն, արաբերեն, ասորերեն գրառումներ:




Լրահոս