ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 10.26-ին գրանցվել է 5.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես` ք. Քաջարանում և Կապանում 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում 2-3 բալ ուժգնությումբ: Ըստ ԱԻՆ կայքի՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38.52˚ և արևմտյան երկայնություն 46.74˚: