Չունեմ ֆավորիտներ, «լյուբիմչիկներ» հայաստանյան բուհերի թվում. Արմեն Աշոտյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես չունեմ ֆավորիտներ, «լյուբիմչիկներ» հայաստանյան բուհերի մեջ, մենք շահագրգռված ենք մեր բուհերի որակի բարձրացմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ-ում նախատեսվում է բացել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը և դրա շուրջ առաջացած մտահոգությանը, թե դա էականորեն կնվազեցնի ՀՀ այլ բուհերի ուսանողների թիվն ու կրթական մակարդակը:

«Երբ բացվեց Ամերիկյան համալսարանը, դա լուրջ հարված էր Երևանի պետական համալսարանին: Կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչու երբ բացվեց Ամերիկյան համալարանի մասնաճյողը և ամեն տարի մեր լավագույն  ուսանողներից 300 սկսեցին գնալ ոչ թե ԵՊՀ, այլ Ամերիկյան համալսարան, ինչու՞ ոչ մեկդ ոչ մի բան չէիք ասում: Չի կարելի: Անգամ եթե տեսակետ ունեք, ապա դա արտահայտեք հաշվի առնելով, որ ձեր առաջ կանգնած է թեմայի վերաբերյալ ամեն ինչ իմացող մարդ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ Մոսկվայի Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի բացումը լավ է նրանով, որ ուսանողները կմնան Հայաստանում և կստանան միջազգային կրթություն՝ հաշվի անելով, որ Լոմոնոսովի համալասարանը համարվում է միջազգային լավագույն բուհերից մեկը: Դիտարկմանը, թե Լոմոնոսովի համալսարանը լավագույնների սանդղակում մտնում է 100-յակի մեջ, Աշոտյանը պատասխանեց. «Բա Ամերիկյան համալսարանը որերորդն է, վեց հազարերորդը: Հիմա ի՞նչն է վատ: Դուք թոփ 10 եք ուզու՞մ Հայաստանում: Ես էլ եմ ուզում: Կա՞ այդպիսի առաջարկություն: Կա՞ ամերիկյան, բրիտանական կամ ասենք մասոնական թաքնված ծրագիր, որն ուզում է Հայաստանում Քեմջրիջի համալսարանը բացել: Եկեք բացենք: Ինձ հասանելի չէ նման բան»,- մի փոքր վրդովված ասաց նախարարը:

Նա խնդրեց կրթության ոլորտը հեռու պահել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունից. «Կրթության  ոլորտում չկա մի նախագիծ, որը չունենա կրթական հավելյալ արժեք»:




Լրահոս